ՌԴ-ն և Չինաստանը կարող են ԱԷԿ-ի ևս երկու բլոկների կառուցման շուրջ պայմանավորվել
Ռոսատոմը կարող է Չինաստանի հետ այդ երկրում ատոմակայանի երկու լրացուցիչ էներգաբլոկների շինարարության շուրջ առանձին համաձայնագրեր կնքել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պետական կորպորոցիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը։
«Չինացի գործընկերների հետ Տյանվանյան բլոկի կառուցապատման, մեզ նոր տարածք տրամադրելու շուրջ նոր միջկառավարական համաձայնագրեր են կնքվել։
Նվազագույնը երկու, հնարավոր է՝ ևս երկու բլոկներ կդառնան Չինաստանի հետ մեր առանձին պայմանավորվածությունների առարկան»,- հայտարարել է Լիխաչյովը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանիպման ժամանակ։