ԱԻՆ. Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը
Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
ԱԻՆ հաղորդմամբ, հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը:
Բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցներին և քաղաքացիների գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ` անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար»,-հիշեցնում են ԱԻՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում աշխատանքից ազատվել է 40 տեսուչ
- «Պալաս» առևտրի համալիրում ներքին հրդեհաշիջման ծորակները չեն գործում. ԱԻՆ
- Հրդեհ Հրազդանի ձորում
- Հրդեհ Գուգարքի անտառտնտեսության տարածքում
- Արգելվելու է Խոսրովի արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
- Քննչական կոմիտեն դեռևս չի պարզել Խոսրովի անտառի հրդեհի իրական պատճառները. «Ժողովուրդ»
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
- Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
- Քրգործ` հայ-ադրբեջանական շփման գոտու մերձակա հատվածում դիտավորությամբ հրդեհ առաջացնելու դեպքերով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում