Ամերիաբանկը ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերն ու տուգանքները կզիջի
Ամերիաբանկը հետևելով ՀՀ Կառավարության առաջարկին` որոշում է կայացրել զիջել ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված բոլոր վարկերի տույժերը և տուգանքները, եթե հաճախորդներն այդ վարկերի գծով մայր գումարներն ու հաշվեգրված տոկոսագումարը մարելու լուծումներ քննարկելու վերաբերյալ դիմեն Բանկին մինչև 2018-ի տարեվերջ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ի լրումն վերոնշյալի՝ Բանկը որոշում է կայացրել ֆիզիկական անձ հաճախորդների չապահովված մինչև 5,000,000 դրամ պայմանագրային գումարով՝ 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված վարկերի գծով տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ զիջել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին