Դերասան Բեն Սթիլերը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներն ամերիկացի կոմիկ դերասան Բեն Սթիլերին շնորհել են բարի կամքի դեսպանի կոչում։ Վեստի.ռու-ն գրում է, որ կազմակերպությունը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ դերասանը Գվատեմալեում հանդիպել է Կենտրոնական Ամերիկայից փախստականների հետ։
Փախստականները պատմել են դերասանին այն մասին, որ ստիպված լքել են իրենց տներն հանցագործների կողմից բռնություններ գործադրելու սպառնալիքների պատճառով, որոնք ահաբեկում էին տեղի բնակչությանը։
Բեն Սթիլերն ասել է, որ հպարտ է իր նոր կարգավիճակով։ Նա պատրաստվում է օգնել փախստականներին գտնել պաշտպանություն և նոր տներ։
«Ներկա պահին ավելի քան 68 միլիոն մարդ ստիպված չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Աշխարհն երբեք այսքան սուր չի զգացել մեր բոլորի օգնության կարիքը, որքան այժմ»,- ասել է դերասանը։