Մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի չի կայանալու
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի չի կայանալու, ֆինանսավորում չունի։ Panorama.am-ին ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդեն պատրա՞ստ է այս տարվա փառատոնի ծրագիրը։
Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն անցակցվելու էր օգոստոսի 3-7-ը Ծաղկաձորում։
«Այս տարի փառատոն չի լինելու, ֆինանսավորում չեն տալիս փառատոնի համար։ Միշտ էլ մշակույթի նախարարությունն է տվել, քանի որ դա ծրագիր էր»,- ասաց Ժ. Դադասյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ է հանդիպել մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ. «Նա ասաց, որ ես փող չունեմ ձեզ տալու, որովհետև փող չկա, գնացեք սպոնսորներ, ճարեք։ Մի քիչ տարօրինակ էր, մի քիչ զարմացա, ոչ մի նախարար ու փոխնախարար դեռևս այդպես բան չի արել։
Ասաց, որ ընդհանրապես, այդ փառատոները հետո պետք է գրանտներով անցկացվի, մրցույթներ են լինելու»։
Ժ. Դադասյանի խոսքով, մեկ տարի պատրաստվում էին փառատոնին, մոտ 9 երկրից թատերախմբեր պետք է գային։ Ուշացման պատճառով մի քանիսը նույնիսկ հրաժարվել էին, քանի որ հստակ էին ուզում իմանալ՝ տոմսեր արդեն պատվիրել, թե ոչ։
«Մեկ տարվա աշխատանքը ջուրը գնաց։ Շատ ցավում եմ»,- ասաց փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը։
Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր շենքի շինարարարական աշխատանքների հետ էլ կապված կան խնդիրներ։
Նշենք, որ Երևանի Մնջախաղի պետական թատրոնը տեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Չունենալով սեփական տարածք, թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2017 թվականին Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող Ազգային գրապալատի շենքը տրվեց Մնջախաղի պետական թատրոնին։
«Շենքի հետ էլ կապված հարցրեցի, թե ինչ ենք անում շենքը, ասաց՝ ով արել է պրոեկտը, իրեն էլ ասեք, ինչ խնդիրներ կան, թող իրենք լուծեն։ Առաջին դեպքն է այսպիսի վերաբերմունք ու հատկապես միակ ժանրային թատոնի ...։ Անընդհատ խոսելով հավասար իրավունքների մասին, որ պետք է հավասար իրավունքներ տալ բոլորին, բացատրում եմ, որ մենք 20 տարի հավասար իրավունքներից զրկված ենք եղել, չենք կարողացել նորմալ աշխատել, ոչ մի ազդեցություն չունի։ Չեմ հասկանում, թե ինչ է առհասարակ սպասվում, և ոչ միայն մեր թատրոնին»,- ասաց Ժ. Դադասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր հասցե ունի
- Մնջախաղի միջազգային փառատոնով փորձում ենք աշխուժացնել մարզերի մշակութային կյանքը. Դադասյան
- Ժ. Դադասյան. Անհասկանալի է, որ թատրոնի եզակի ժանրը՝ մնջախաղը, տարիներ շարունակ շենք չունի
- Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը՝ օգոստոսի 10-15-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան