ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ է տվել ՀՔԾ-ում
Հուլիսի 2-ին «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
«Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից»,- գրել է մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ըստ տուժողի՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը
- Ձերբակալվել է Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում