Շվեդիայում ստեղծվել է գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակ
Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ չի շնորհելու, բայց մշակույթի շվեդ մի խումբ գործիչներ որոշել են, այնուամենայնիվ, մրցանակ շնորհել լավագույն գրողին։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին։
Մրցանակի շնորհումը չեղյալ է հայտարարվել այս տարվա մայիսին ակադեմիայի անդամներից մեկի ամուսնու շուրջ ծագած վեճի պատճառով։ Ժանա-Կլոդա-Առնոյին մեղադրել են սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ։ Նա ամեն ինչ հերքում էր, բայց և այնպես Ակադեմիայի մի քանի ցմահ անդամներ հեռացել են, որոշվել է այս տարի մրցանակ չշնորհել։
Իրենց հերթին, հարյուր շվեդ դերասան, գրող, լրագրող և մշակույթի ոլորտի այլ գործիչներ ձևավորել են Նոր ակադեմիա, որը կշնորհի գրականության ոլորտում մրցանակ աշնանը, երբ պետք է հանձնեին նաև Նոբելյան մրցանակը։
«Մենք հիմնել են Նոր ակադեմիա, որպեսզի մարդկանց հիշեցնենք. գրականությունը և ընդհանուր առմամբ մշակույթը պետք է նպաստեն ժողովրդավարությանը, թափանցիկությանը, հարգանքին, առանց շովինիզմի և սեքսիզմի»,- ասել են նոր ակադեմիայի անդամները։
Այժմ Նոր ակադեմիան արդեն սկսել է հայտեր ընդունել հրատարակիչներից։