Վերաքննիչ դատարանը վաղը կքննի Դոն Պիպոյին կալանքից ազատելու վերաբերյալ փաստաբանի դիմումը
Արթուր Ասատրյանի՝ քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նկատմամբ կալանավորումնը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
Ասատրյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը Panorama.am-ին հայտնեց, որ վերաքննիչ դատարանը նիստ է նշանակել վաղը ժամը 5-ին:
ԱՎելի վաղ փաստաբանը հայտարարել էր. «Գտնում եմ, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմիները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե իրավական, թե բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»:
Նա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում
- ՊՆ խորհրդականը Դոն Պիպոյին ազատելու վերաբերյալ հարցում է նախաձեռնել
- Դոն Պիպոն կալանավորվեց
- «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել է ևս 4 անձ. ԱԱԾ
- ԱԱԾ. Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն