
Աշոտյանը Գերմանիայի ու Ադրբեջանի ռազմարդյունաբերական համագործակցության մասին նամակ է ուղարկել Բունդեսթագ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին:
Նա մտահոգություն հայտնել գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։
«Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա֊Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին Արփինե Հովհաննիսյանի նամակը հասել է
- Արփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված
- Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքից