«Արմենիա» փառատոնը մեկնարկել է «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը բացվել է Գրիգոր Եղիազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով։
«Արմենիա» երաժշտական փառատոնն ունի յուրահատուկ կառուցվածք. այն սկսվում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, այնուհետև շարունակվում ռուս և արևմտաեվրոպացի հեղինակների գործերով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ փառատոնի բացման երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրել է նաև Երվանդ Երկանյանի «Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել Եղիսաբեթ թագուհու անվան և այլ մրցույթների դափնեկիր Դենիս Կոժուխինը (դաշնամուր)։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Այսօր երեկոյան փառատոնի երկրորդ համերգն է լինելու։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Նիկոլայ Ցնայդերը։ Նա ևս Եղիսաբեթ թագուհու մրցույթի դափնեկիր է։ Հայտնի է նաև որպես դիրիժոր։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է «Արմենիա» երաժշտական փառատոնը
- «Արմենիա» միջազգային փառատոնը Երևան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների
- «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում