Բիթքոինն արժևորվել է մինչև 6,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն աճել է ավելի քան 5 տոկոսով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճելով 5,06%-ով՝ այսօր վաճառվում է 6,654 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 5,52 տոկոսով՝ հասնելով 6,64 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք աճել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն աճել է 7,29%-ով և կազմել 481,96 դոլար, Ripple-ի փոխարժեքը բարձրացել է 11,66%-ով և կազմել 0,51 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 11,33%-ով և հասել 813,11 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 275,52 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 41,4 տոկոսը: