Հայաստանում զգալի աճել է գորգերի արտադրությունը
Հայկական գորգերի արտադրությունն այս տարի զգալի աճել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 10.6 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.3 անգամ:
Նշենք, որ նախորդ տարվա հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է 4.6 տոննա գորգ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016