Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել
Վրաստանում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի։ Ավելի վաղ նա ձերբակալվել էր իր հայրենիքում՝ 2015 թվականին Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու մեղադրանքով, սակայն ազատ էր արձակվել։
«Ինտերֆաքսը» գրում է, որ Սերքան Քուրթուլուշը վրացի իրավապահների կողմից ձերբակալվել է հունիսի 29-ին Բաթումիում։
Քուրթուլուշը, Իզմիրի դատախազության տվյալներով, Թուրքիայի տարբեր նահանգներում հանցավոր խմբավորումներ է գլխավորել։ Թուրքական կողմն արդեն իսկ արտահանձնման հարցով դիմել է Վրաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս օդաչուին սպանողին Թուրքիայում դատապարտել են ապօրինի զենք կրելու համար
- Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում