«Հրապարակ». ԿԳ նախարարի հերթական «կրեատիվ» կադրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած անվերջ թիրախավորմանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերթական «կրեատիվ» կադրն է «ձեռք գցել»։ Նոր կադրը, ճիշտ է, չունի ԲՈՀ-ի ղեկավար Գոգյանի բոլոր հմայքները, բայց նույնքան «ինքնատիպ» է․ նախորդ շաբաթ Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժողով, որը որոշելու էր, թե ովքեր են տարկետում ստանալու և ընդունվելու ասպիրանտուրա, և այդ հանձնաժողովի կազմում, որպես ուսանող, ընդգրկվել է համալսարանից անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանող Յուրի Ավագյանը, ով նաև տարկետման որոշում է տվել առաջին փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վահան Կոստանյանին՝ գիտությամբ զբաղվելու համար:
Փաստորեն, անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանողը «նոր Հայաստանում» որոշում է, թե ովքեր «պետք» է ապագայում զբաղվեն գիտությամբ, ովքեր՝ ոչ, ինչու և ումով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները