Ռայմոնդ Գևորգյանը՝ ՀՑԹԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ «Հայոց ցեղասպանության տուն-թանգարան» ՊՈԱԿԸ դարձել է հիմնադրամ:
Նիստը վարող հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը ներկայացրեց օրակարգը, որտեղ ներառված են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն և այլն:
Նիստի օրակարգն ընդունելուց հետո հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեցին Ռայմոնդ Գևորգյանին, չնայած նա Հայաստանում չէր և ներկա չէր նիստին, սակայն հաղորդագրություն փոխանցեց, որտեղ տվեց իր համաձայնությունը:
Բաց քվեարկությամբ նա ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ քարտուղար ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները