Մահացել է Նադեժդա Սարգսյանը
Այսօր երեկոյան ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Երգչուհու ֆեյսբուքյան էջում նշված է, որ Ն. Սարգսյանի հոգեհանգստի ժամի և վայրի մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Նադեժդա Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին։ 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։ 2008-2009 թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերից:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում