Ախալքալաքի Մերենիայի վանքը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունն շարունակում է Ախալքալաքի վանքերի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհելու գործընթացը։ Այս անգամ կարգավիճակ է ստացել Մերենիայի վանքը։
Jnews-ի հաղորդմամբ, ըստ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության, եկեղեցու անունը «Խիդիջվառի» է, որն էլ թարգմանաբար նշանակում է խիդի՝ կամուրջ, ջվառի՝ խաչ, իսկ տեղացիները այն անվանում են «Կոռած վանք» (ջարդված)։ Վանքը կառուցվել է X-րդ դարի է։
Կարգավիճակը շնորհվել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով 2018 թվականի մայինի 8-ին։
Վանքը վնասված է, այն կառուցված է կարմիր քարով։ Դուռը կամարաձև է, հարավային պատին մեծ և երկար պատուհան կա, արևելյան պատի մոտ բազալտե քարով խաչ է ամրացված հիմքին։ Վանքի շուրջը հին գերեզմանոց է, որտեղ էլ պահպանված են ձիու և խոյի գերեզմանաքարեր։
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի ևս մեկ եկեղեցի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել
- Ախալքալաք. Անհետացող ժառանգություն
- Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է