«Լիդիան Արմենիա»-ն իր գույքը հափշտակողներին գտնելու համար դիմել է ոստիկանություն
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն:
Ընկերությունից հայտնում են, որ իրենք դիմել են ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով:
Տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ներկայում Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը:
«Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է»,-նշում են ընկերությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց
- «Լիդիան Արմենիա». Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար
- «Լիդիան Արմենիա». Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար
- Կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար
- «Լիդիան Արմենիա»-ի տնօրեն. Ակնկալում ենք խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
- ՀԲՃ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան