Դավիթ Շահնազարյան. 30 տարվա ընթացքում այսքան բարենպաստ պայմաններ չեն եղել Ադրբեջանի համար
«Ես պատրաստ եմ ապացուցել բոլոր բաղադրիչներով: Վերջին 30 տարվա ընթացքում Ադրբեջանի համար այսքան բարենպաստ պայմաններ երբեք չեն եղել՝ լայնածավալ պատերազմ սկսելու համար: Սա գնահատական է»,-հայտարարեց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ:
Նա ընդգծեց, որ Նախիջևանի հատվածում սահման չկա, կան դիրքեր. Ինչո՞ւ են թույլ տվել դիրքերի առաջախաղացում, քանի՞ դիրք է առաջ բերվել, քանի դիրքից է նշանառության տակ դեպի Կապան ճանապարհը, ի՞նչ նոր ենթակառուցվածքներ կան այդ դիրքերում, խոսքն առաջին հերթին ճանապարհների մասին է:
«Սա այն դեպքն է, որ Նախիջևանի գործոնն այնքան մեծ է, որ պետք է արհամարհել բոլոր հնարավոր քաղաքական գործոնները և որևէ դեպքում թույլ չտան այդ առաջխաղացումը: Հիմա կարո՞ղ եք ասել, թե քանի դիրք է առաջ խաղացված: Դիրքերի առաջխաղացում պետք չէր թույլ տալ՝ 92 թվականից մինչ այս նման բան չէր եղել»,-դիմելով ՊՆ խոսնակին՝ հարցրեց Շահնազարյանը:
Քննարկման մասնակից ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի կարող ասել:
«Բացի այդ՝ առաջխաղացում չի նշանակում, որ իրենք մտել են մի այնպիսի տարածք, որի հետևանքով մենք կորցրել ենք վերահսկողություն»,-«բացատրեց» նա:
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի. Բալայան
- ՊՆ. Նախիջևանում զինծառայող է վիրավորվել
- Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները
- Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով՝ «իր մեծ եղբոր հետ». քաղաքագետ
- Նախիջևանը հայ ազգի պարանոցն է, պետք է լուրջ վերաբերվել. քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան