ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատարը չի առաջադրվի տնօրենի թափուր պաշտոնի համար
«Կաշխատեմ հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար ընտրված Նարինե Մարգարյանը։
Նա նշեց, որ հիմնադրամում եղած խնդիրներին ծանոթ է և մանրամասները առաջիկայում կներկայացնեն՝ ուսումնասիրություններից հետո։
Լրագրողները պաշտոնակատարից հետաքրքրվեցին, թե աշխատավարձերի հետ կապված խնդիրներ եղե՞լ են, ինչին ի պատասխան ասաց. «Նման խնդիր չկա, աշխատավարձերը վճարվել են»։
Մեկ այլ հարցին, թե ինչպիսի՞ն էին իր հարաբերությունները Հայկ Դեմոյանի հետ, վախ չկա՞, որ նախկին պաշտոնակատարի նման ինքն էլ ճնշումների կենթարկվի, նա ասաց, որ կարծում է՝ նման խնդիր չի լինի. «Մենք պարոն Դեմոյանի հետ իր տնօրինության տարիներին աշխատել ենք շատ լավ աշխատանքային պայմաններում և նորմալ մարդկային հարաբերություններում»։
Լրագրողի հարցին, թե «պատրաստվո՞ւմ է այդ հայտնի աշխատասենյակը զբաղեցնե՞լ, նա պատասխանեց. «Կմտածեմ»։
Նարինե Մարգարյանը նաև նշեց, որ չի պատրաստվում առաջադրվել տնօրենի թափուր պաշտոնի համար։
Հարակից հրապարակումներ`
- Դեմոյանը ևս կարող է դիմել և մասնակցել. փոխնախարար
- Նարինե Մարգարյանը՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար
- Ռայմոնդ Գևորգյանը՝ ՀՑԹԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Դեմոյան. Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք
- ԿԳ նախարար. Պարոն Դեմոյանը փորձում է շուոներ սարքել
- Հայկ Դեմոյանն ահազանգում է ԿԳ նախարարի ու նրա տեղակալի իր աշխատասենյակ ներխուժման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները