«Օլիմպավան»-ի միջադեպի գործն ուղարկվում է ՀՔԾ
««Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, ուստի ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու մասին»,-այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, հիվանդանբոց տեղափոխված 50-ամյա տղամարդու հաղորդման համաձայն՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ է տվել ՀՔԾ-ում
- Ոստիկանություն. Ըստ տուժողի՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը
- Ձերբակալվել է Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը