Ես չեմ հավակնում ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնին. Դեմոյան
Հայկ Դեմոյանը չի մասնակցելու «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին։ Այս մասին ՀՑԹԻ-ում մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հատնել է Դեմոյանը։
«Վերադարձից հետո իմ միակ ցանկությունը եղել է օրինականության դաշտում թանգարան-ինստիտուտից հեռանալս ձևակերպելը։ Ես հայտարարել եմ, որ չեմ շարունակում տնօրենի պաշտոնին հավակնել, դեռևս անցած տարի։ Հիմա ԿԳՆ-ի այս վախը չեմ հասկանում»,- ասաց Դեմոյանը։
Նրա խոսքով՝ ԿԳ նախարարի տեղակալի հետ հանդիպելու միակ ցանկությունն այն է եղել, որպեսզի հստակեցնեն՝ ինչպես ապահովել օրինական ճանապարհով իր դուրս գալը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատարը չի առաջադրվի տնօրենի թափուր պաշտոնի համար
- Դեմոյանը ևս կարող է դիմել և մասնակցել. փոխնախարար
- Նարինե Մարգարյանը՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար
- Դեմոյան. Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք
- ԿԳ նախարար. Պարոն Դեմոյանը փորձում է շուոներ սարքել
- Հայկ Դեմոյանն ահազանգում է ԿԳ նախարարի ու նրա տեղակալի իր աշխատասենյակ ներխուժման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները