Մարադոնա. Պատրաստ եմ անվճար գլխավորել Արգենտինայի հավաքականը
Արգենտինացի լենգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ պատրաստ է անվճար գլխավորել Արգենտինայի հավաքականը։
«Ես կվերադառնայի ազգային հավաքական, և ես դա անվճար կանեի, ես դրա փոխարեն որևէ բան չէի ուզի։ 2018 թվականի աշխարհի առաջնությունում ես տեսա շատ ուժեղ բրազիլական հավաքական, ով գտնվում է տիտղոս ստանալու ճանապարհին։ Ինձ դուր է գալիս աշխատանքը, որ կատարում է Տիտեն»,- Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է արգենտինացին։
Գազետա.ռու-ն հիշեցնում է, որ Մարադոնան գլխավորել է 2008-2010-ը։ 2010 թվականին աշխարհի առաջնությունում ձախողումից հետո նա հեռացել էր ազգային հավաքականից։