Sotheby's –ը վաճառելու է Նապոլեոնի և նրա ընտանիքի անդամների հազվագյուտ մանրանկարչական դիմանկարները
Ֆրանսիացի կայսր Նապոլեոն I Բոնապարտի և նրա ընտանիքի անդամների մանրանկարչական դիմանկարները վաճառվելու են Sotheby's աճուրդային տանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, աճուրդը կայանալու է հուլիսի 4-ին։ Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով, մանրանկարներն իրենց տեսակով ընտանեկան ալբոմներ են, ներկայացված է Նապոլեոնի հայրը, մայրը, եղբայրները, քույրերը, այլ հարազատներ։
Աճուրդում ներկայացվելու է 44 լոտ, որոնք պատկանում են Նապոլեոնի ժառանգներին, գնահատվում է շուրջ 1 միլիոն եվրո (1,3 միլիոն դոլար)։
Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով, Նապոլեոնի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի նվազել։
«Նա զարմանալի մարդ էր, ով եկավ Ֆրանսիա որպես ներգաղթյալ, դարձավ կայսր, իսկ նրա հիմնադրած դինաստիան տարածվեց ամբողջ Եվրոպայով»,- ասել է նա։