Նարինե Մարգարյանը՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար
Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստին որոշվեց ինստիտուտ հիմնադրամի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթ հայտարարել։
Նշվեց, որ տնօրեն կարող է լինել հումանիտար և հասարարակական գիտությունների գիտական աստիճան ունեցող անձ: ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց մինչ նոր տնօրենի նշանակումը պաշտոնակատար ընտրել գիտքարտուղար Նարինե Մարգարյանին:
«Առաջարկ կա թանգարան ինստիտուտի տնօրենի պարտականությունը դնել աշխատակիցներից մեկի վրա, իմ առաջարկն է հաշվի առնելով սպեցիֆիկան և վերջին շրջանում ստեղծված մթնոլորտը այդ պարտականությունը դնել գիտքարտուղար Նարինե Մարգարյանի վրա»,-ասաց Հովհաննիսյանը։
Նարինե Մարգարյանը տվեց իր համաձայնությունը։
Հոգաբարձուների խորհդի անդամ Հրանուշ Խառատյանն էլ տեղեկացրեց, որ տասն օրվա մեջ կլինի թեկնածուների առաջադրում, այնուհետև կքննարկվի և կընտրվի տնօրեն, մինչ այս գործընթացների ավարտը՝ Նարինե Մարգարյանը կշարունակի պաշտոնակատարի պարտականությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները