«Արարատյան բակալավրիատ»-ը ժամանակավորապես դադարեցվել է. Արայիկ Հարությունյան
«Մենք քննարկումների մեջ ենք «Այբ» կրթական հիմնադրամի հետ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու հարցի շուրջ»,- այս մասին լրագրողների հատ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք հիմա «Արարատյան բակալավրիատն» իրականացնող հիմնադրամի հետ քննարկման մեջ ենք, ինչպես նաև այլ խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես՝ այն, որ բովանդակության հետ կապված, ըստ էության, նախարարությունը որևէ խնդիր առաջ չի քաշել, այլ ձևի վերաբերյալ է մեր մտահոգությունը: Բովանդակությունն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի է:
Ներկայում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն հաստատելու խնդիրն ենք քննարկում»,- մանրամասնեց նախարարը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում ծախսված գումարների վերաբերյալ ուսումնասիրությունը շարունակվում է:
Անդրադառնալով ընթացիկ սեպտեմբերից որոշ դպրոցներում ծրագրի ներդրմանը, Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ չենք հասցնելու դա անել: Այն մեթոդով ու գործընթացով, որ մինչ այժմ ծրագիրն ընթանում էր, մեզ համար անընդունելի է։ Ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է, բացի այդ՝ եթե այն նույնիսկ ներդրվեր սեպտեմբերից, պետք է ապրիլին կառավարությունը դրա հետ կապված որոշում կայացրած լիներ, որը չի կայացրել»։
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ տարի «Այբ»-ին հատկացված 666 մլն դրամից շուրջ 280 մլն-ը չի ծախսվել. Արայիկ Հարությունյան
- «Արարատյան բակալավրիատի» շուրջ պարզաբանումներ կլինեն վաղը. ԿԳ նախարար
- Ժամանակն է երկխոսության.«Այբ» կրթական հիմնադրամն արձագանքում է ԿԳ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան