Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է որևէ սահմանափակում ունենան. Սերգեյ Բագրատյան
«Առաձին քննարկումներից հետո տվյալներն ամփոփում ենք, որն ընդունելի է, այն ընդունում ենք, որն ընդունելի չէ, չենք ընդունում, ապա ուղարկում ենք Վենետիկի հանձնաժողով, որտեղ եզրակացությունը հղկում են, և վերջնական ներկայացնում ենք ԱԺ, դնում շրջանառության մեջ»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն իր հերթին առաջարկեց քննարկումներում ընդգրկել արտախորհրդարանական այն կուսակցություններին, որոնք մասնակցել են վերջին երկու խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հիշեցրեց, որ կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովն արդեն աշխատում է և կոնկրետ առաջարկություններ ունի:
«Գուցե ճիշտ կլինի ձևաչափը հեշտացնելու համար կառավարության ձևակերպված օրակարգը բոլորս միասին քննարկենք և ոչ թե առաձին օրակարգերով աշխատենք: Արդեն ունենք համամասնականի վերաբերյալ կառավարության կարծիքը, և, այդ կարծիքը անտեսելով, չքննարկելով, կարծում եմ` արդյունավետ չենք կարող առաջ գնալ»,- ասաց նա:
Բագրատյանը նաև շեշտեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է որևէ սահմանափակում ունենան:
«Ովքեր կցանկանան, կմասնակցեն»,- նշեց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց առաջարկները մեծամասամբ համընկնում են կառավարության օրակարգի հետ:
«Որոշ վերապահումներ կան, բայց մեծ մասամբ համընկնում են, և նկատի ունեցեք` կառավարության օրակարգն է»,- ասաց նա:
Լենա Նազարյանը միաժամանակ առաջարկեց, որ արտախորհրդարանական բոլոր ուժերին 15 օրյա ժամկետ տրամադրել, որպեսզի վերջիններս իրենց առաջարկությունները ուղարկեն ԱԺ, և ԱԺ հանձնաժողովը քննարկի դրանք:
ՀՀԿ-ն ներակայացնող Արփինե Հովհաննիսյանն իր աջակցությունը հայտնեց Լենա Նազարյանի առաջարկությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրողների գրանցումը պետք է իրականացնել միմիայն նույնականացման քարտերի միջոցով. Դավիթ Հարոթւթյունյան
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան