Քաղաքական 13:59 04/07/2018 Հայաստան

ԼՂ շուրջ բանակցությունները ներկա փուլում՝ փակուղի, թե վերադիրքավորում «ռեստարտից» առաջ

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Վերջին օրերին կրկին ակտիվորեն շրջանառվում է այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կամ գոնե իրավիճակի սրումն անխուսափելի է, և դա միայն ժամանակի հարց է։ Նման հոռետես կանխատեսումների համար հիմք են տալիս տևական ժամանակ բանակցությունների բացակայությունը և կողմերի դիրքորոշումների որոշակի կոշտացումը։ Պայմանավորված ներքաղաքական զարգացումներով՝ ԼՂ շուրջ բարձր մակարդակի բանակցություններում դադար էր, և այն ենթադրվում է, որ կվերսկսվի նոր իշխանությունների ձևավորումից հետո։

Սակայն գործընթացներն ունեցան այլ զարգացումներ։ Եթե Ադրբեջանում, ինչպես և սպասվում էր, Իլհամ Ալիևը, ֆորմալ ունենալով բնակչության 80 տոկոսից ավելի քվեն, վերընտրվեց նախագահի պաշտոնում, ապա Հայաստանում հեղափոխության ալիքի վրա ձևավորեց ժողովրդի վստահությունը վայելող նոր կառավարություն, ինչը չէր կարող չազդել ԼՂ բանակցությունների վրա։

Մայիսի 9-ին վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ։ Հետագայում այս միտքն արտացոլվեց նաև կառավարության ծրագրում, որտեղ նշվում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Հայաստանի նոր իշխանությունների մյուս կարևոր ուղերձը ԼՂ բանակցությունների համատեքստում այն է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, և որ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող մթնոլորտ։

Իսկ Ադրբեջանի «նորընտիր» իշխանությունները որդեգրել են բացահայտ միլիտարիստական մոտեցում, և հարկադրման դիվանագիտությունից, կարելի է ասել, անցել են «վախեցնելու» գործելոճին, երբ ուժի կիրառման սպառնալիքին զուգահեռ իրականացվում է ուժի ցուցադրում, հնչում են անթաքույց կոչեր ուժային լուծումների նախապատվության և դրանց վերահասության մասին։

Դեռևս ապրիլից սկսած ԼՂ շփման գծում նկատելի էին ադրբեջանան զինուժի կուտակումներ, այնուհետև ականատես եղանք նախիջևանյան սադրանքին։ Այս օրերին էլ ադրբեջանական զինուժը մեծամասշտաբ զորավարժություններ է իրականացնում։ Տպավորությունն այն է, որ Ադրբեջանում կա բանակցային փաստարկների պակաս և նավթադոլարներով ձեռք բերված զենքի ավելցուկ, այդ իսկ պատճառով նախապատվություն տրվում է ռազմական լուծումներին, որն ուղեկցվում է հայատյացության աննախադեպ քարոզով։  Ադրբեջանական պրոպագանդան ջանք չի խնայում շրջանառության մեջ պահել այն նորահայտ քարոզչական հնարքը, ըստ որի Հայաստանի նոր իշխանությունները հակառուսական են, ուստի Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ նույնիսկ ուժային ճանապարհով, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ միակ վստահելի դաշնակիցը Ադրբեջանն է։ Այս մոտեցման շրջանակներում է, որ եվրասիականության ջատագով Դուգինն ու ընկերները հավաքվել էին Արցախի հետ շփման գծի բավականին խորհրդանշական մի վայրում, և միմյանց հերթ չտալով գովաբանում էին Ադրբեջանին՝ նրան նվիրելով «Ղարաբաղը»։ Դուգինի և նրա նմանների հաշվարկը պարզ է թվում՝ Ադրբեջանին բերել եվրասիականության ծիրի մեջ, եթե պետք է Հայաստանի ու ԼՂ հաշվին։

Ադրբեջանի նորելուկ ռուսասիրությունն ու Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ վստահելի գործընկերոջ դիրքից հանդես գալն էլ կարելի է հասկանալ։ Փորձում են այդ կերպ ստանալ ռուսական աջակցությունը ԼՂ հարցում, ինչպես նաև լուծում են ներքաղաքական խնդիրներ։ Պարզ չէ, թե որտեղ կհասնի այս ամենը, և ինչքանով է այն վայելում ռուսական պաշտոնական շրջանակների հավանությունը։

Այս համատեքստում առաջին արձագանքը, որ կարելի է սպասել Հայաստանի կողմից, այն է, որ պետք է վերահաստատվի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության հանձնառությունը։ Սակայն միաժամանակ պետք է խուսափել չափազանց հավատարիմ լինելու կերպարից ու Ադրբեջանի հետ ռուսասիրության մրցույթի մեջ մտնելուց։ Կա ժամանակով փորձված հայ-ռուսական բարեկամություն, կան շահեր և հավասարության հիման վրա համագործակցությունը շարունակելու կամք։

Միաժամանակ, եթե ադրբեջանական թեզը ճիշտ է, որ նա է մնացել տարածաշրջանում միակ գործընկերը, դա պետք է անհանգստացնի հենց Ռուսաստանին և ստիպի նրան վերանայել իր քաղաքականությունը, որի արդյունքում ամենահավատարիմ դաշնակցի համբավ ունեցող Հայաստանը հեռացել է ռուսական ազդեցության գոտուց։

Ինչևէ, հարկ է նշել, որ ընթացիկ դիրքային վերադասավորումներում հայկական կողմը ապավինում է դիվանագիտական ու քաղաքական միջոցներին, որպես ժողովրդավարական արժեքներ կրող, դե իսկ Ադրբեջանը շարժվում է տոտալիտարիզմի լավագույն ավանդույթներով՝ տանկեր, հրթիռներ, արտաքին թշնամի, ամենափրկիչ առաջնորդ, ծանրաշունչ քարոզ և այլն։ Այստեղ չպետք է մոլորություն լինի, որ ժողովրդավարական պասիֆիզմը պարտվողականություն է։

Խաղաղությունը նախընտրելը չի նշանակում պատերազմելուց վախենալ։ Այն նշանակում է մարդու և նրա կյանքի արժևորում ու ռացիոնալ ճանապարհով, ողջամիտ փոխզիջումների հիման վրա խնդրի լուծում։

Ակնկալենք, որ իրադարձությունները կզարգանան այս ուղով, և Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն, ինչը կնվազեցնի նաև ռազմական բախման կանխատեսվող հավանականությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}