«Հրապարակ». Տիգրան Բալայանը կնշանակվի դեսպան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանություններն, անգամ Փաշինյանի, առատաձեռն են Բալայան ընտանիքի նկատմամբ։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ոչ միայն պահպանեց իր տեղը, այլև, մեր տեղեկություններով, շուտով նշանակվելու է դեսպան: Թե որ երկրում՝ հայտնի չէ: ԱԳՆ-ում նրան կփոխարինի լրատվականի աշխատակից Աննա Նաղդալյանը: Քանի որ Բալայանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում ԶԼՄ-ների նկատմամբ, «սև ցուցակներ» պահում, մենք անկեղծ ուրախ ենք նրա համար: Իսկ ավելի վաղ նրա երկվորյակ եղբորը՝ Գաբրիել Բալայանին ՝ Բրյուսովի նախկին պրոռեկտորին, նշանակեցին պաշտպանության փոխնախարար: Կիմ Բալայանի մյուս որդին՝ Դավիթ Բալայանն էլ դատավոր է: Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանները հետ են կանչվում և նշանակվում որոշակի ընթացակարգերի ավարտից հետո, նախագահի հրամանագրով, մինչ այդ որևիցե մեկնաբանություն չի տրվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները