Մոուրինյու. ԱԱ-ում սիմուլյացիայի պատճառով ֆուտբոլը կորցնում է որակը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է ՌԴ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության բացասական կողմերի մասին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, խոսքը գնում է ֆուտբոլիստների սիմուլյացիայի մասին, որոնք ճնշում են գործադրում դատավորների վրա և մրցակիցների համար քարտեր են պահանջում։
«Շատ ուշադրություն է դարձվում Նեյմարին և նրա գործողություններին։ Լավ է, որ գոնե միայն նրա հետ դա լիներ, բայց ամեն թիմում գտնվում են սիմուլյանտներ, ամեն ինչ ճնշում է գործադրում դատավորի վրա։ Բոլորն ուզում են քարտեր, խախտումներ, պենալներ։ Ֆուտբոլն այս ամենից կորցնում է որակը։ Փաստացի ամեն խաղում էլ մենք տեսնում են նման բան, դա տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց աչքի առաջ»,- ասել է Մոուրինյուն։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱԱ-2018-ում բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը բազմաթիվ անգամ քննադատության է ենթարկվել երկրպագուների և մասնագետների կողմից բեմադրված ընկնելու և դաշտում անհարգալից վարքագծի պատճառով։