ԹՈՒՄՈ ամառային ճամբարը այս տարի ևս անմոռանալի ու տեխնո օրեր է պարգևում երեխաներին. «Ռոստելեկոմ»
ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի ամառային ճամբարը 2018թ․ ամռանը ութ անմոռանալի շաբաթներ է պարգևելու ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած երեխաներին։
«Ռոստելեկոմ» ընկերությունից հայտնում են, որ յուրաքանչյուր երեխա մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում իր ընտրությամբ մասնակցում է ԹՈՒՄՈ կենտրոնի անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, լուսանկարչության, ռոբոտաշինության, խաղերի նախագծման դասընթացներին և ավարտին ներկայացում սեփական ուժերով ստեղծած նախագիծը։
Բացի տեխնոլոգիական կրթությունից խմբակից երեխաների հետ այցելություններ են կազմակերպվում հայաստանյան մշակութային ու տեսարժան վայրեր, թանգարաններ, անց են կացվում ակտիվ սպորտային միջոցառումներ, քվեստներ ու խաղեր։
Այս տարի «Ռոստելեկոմ» Հայաստանը հովանավորել է հունիսի 18-23 Տավուշի մարզի Կայան և Այգեհովիտ գյուղերից երկու երեխաների մասնակցությունը այս գունագեղ ամառային տեխնո ճամբարին և հնարավորություն տվեց երեխաներին ոչ միայն հագեցած օրեր անցկացնելու հասակակիցների ընկերակցությամբ, այլ նաև ապագայի համար կարևոր հմտություններ ու գիտելիքներ ձեռքբերելու։
Մասնավորապես, երեխաները մասնակցել են լուսանկարչության, ֆիլմերի և կայքերի ստեղծման դասընթացներին։ Ավարտին ներկայացրեցին սեփական նախագծերը, ինչը այս տարիքի երեխաների համար աննկարագրելի ձեռքբերում է և նրանց ապագա զարգացման համար մեծ դերակատարում ունի։ Կայքի նախագծումն ու գործարկումը, ինչպես նշում են երեխաները, հնարավորություն տվեց իրենց հասկանալու, թե ինչպես են աշխատում մյուս կայքերը և ինչպես է հարկավոր դրանք նախագծել, որպեսզի շատ այցելուներ ունենան ու գրավիչ լինեն։
«Ռոստելեկոմ»-ը ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի հետ արդեն երրորդ տարին է համագործակցում է այս ուղղությամբ և հնարավորություն տալիս նաև հեռավոր ու սահմանամերձ գյուղերի երեխաներին մասնակցություն ունենալու ամառային ճամբարին։
ԹՈՒՄՈ ամառային ճամբարի ընթացքում երեխաները ստանում են հիմնավոր գիտելիքներ, որոնք հետագայում իրենք կարող են զարգացնել սեփական նախասիրություններով և օգտագործել իրենց կրթության ընթացքում։ Այստեղ երեխաները ոչ միայն ընկղմվում են զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն են ստանում հետազոտությունների համար՝ միևնույն ժամանակ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, խաղերի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ:
Ամառը երեխաների համար հանդիսանում է ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար:
«Ռոստելեկոմի» և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը շարունակական բնույթ է կրում՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության:
Հարակից հրապարակումներ`
- «Այբ» դպրոցի սաներն ամռանը պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմ»-ի գրասենյակում
- Նոր շահավետ առաջարկ «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար՝ «PUZZLE»
- Մեկնարկել է «Ռոստելեկոմի» և «Այբ» դպրոցի համատեղ նախագիծը
- Հուշագիր՝ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև
- «Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է մայիսի 9-ը և ներկայացնում անակնկալներն իր բաժանորդների համար
- «Ռոստելեկոմ»-ը Onex առցանց գնումների արագ առաքման ծառայության հետ հանդես են գալիս համատեղ առաջարկներով
- «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում մեկնարկում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը
- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը վարպետության դաս է անցկացրել «Հաջողված բիզնեսի գաղտնիքները» թեմայով
- «Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ամանորյա անակնկալներ է մատուցում