Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա. Օսիպյան
«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա, այսինքն՝ հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գա՞լ։ Ես չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- այսօր լրագրողների հետո զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ անդրադառնալով «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու կնոջ այն հայտարարությանը, թե ամուսինը սայթաքել, ընկել է և դրանից է ստացել վնասվածքները:
Դիտարկմանը, թե ոստիկանությունը փաստորեն պնդում է, որ ծեծ է եղել, ոստիկանապետը նշեց, որ առաջին օրն ամրագրել են դա. «Տուժողի հաղորդման հիման վրա ենք հայտարարություն տարածել, այնպես չէ, որ մենք մոտավոր ենք գործում, իսկ թե հետո ի՞նչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Նշենք նաև, որ քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ըստ տուժողի՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը
- Ձերբակալվել է Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում