Արցախի նախագահ. Միշտ հպարտությամբ ենք նշում, որ ունենք հայրենասեր, կիրթ ու զարգացած երիտասարդներ
Գիտելիքների նկատմամբ սերը, աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը շրջանավարտներին կօգնեն զարգացնել իրենց ունակություններն ու կարողությունները, դառնալ բարձրակարգ մասնագետներ և Արցախի արժանի քաղաքացիներ, ուրույն ավանդ բերել հայրենի երկրի զարգացմանն ու շենացմանը: Այս մասին նշել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Մենք միշտ հպարտությամբ ենք նշում, որ ունենք հայրենասեր, կիրթ ու զարգացած երիտասարդներ, ովքեր իրենց ծնողների արժանի զավակներն են և նրանց պես պատրաստ են անել հնարավորը հարազատ երկրի ու ժողովրդի համար, պաշտպանել ու զորացնել մեր անկախ հանրապետությունը՝ շարունակելով ավագ սերնդի ավանդույթներն ու հայրենանվեր առաքելությունը», - ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նշել է իր խոսքում երկրի ղեկավարը։
Նա հավելել է, որ պետությունը հետևողական աշխատանք է իրականացնում կրթության և գիտության զարգացման, երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ժամանակակից գիտելիքներով զինված, առողջ ու հայրենասեր սերունդ դաստիարակելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան