Ընտրողների գրանցումը պետք է իրականացնել միմիայն նույնականացման քարտերի միջոցով. Դավիթ Հարոթւթյունյան
ՀՀԿ-ն առաջարկում է տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումն իրականացնել միմիայն նույնականացման քարտերի միջոցով:
«Քանի որ այդ սարքերը հնարավորություն ունեն չիպ ընթերցելու, եկեք օգտագործենք այս առիթը, մասսայաբար ID քարտեր տրամադրենք, դա բարձրացնելու է որակը»,- ԱԺ-ում այսօր ասաց ՀՀԿ ներկայացուցի Դավիթ Հարությունյանը` հավելելով, թե տեղին չէ այն մտահոգությունը, որ հնարավոր չէ կարճ ժամկետներում ID քարտեր տրամադրել։ Գործընթացը, ըստ նրա, կարելի է շատա արագ կազմակերպել:
Քննարկմանը ներկա «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց Հարությունյանին՝ որքա՞ն գումար և ժամանակ է պետք ամբողջ բնակչությանը ID քարտ տալու համար:
Վերջինս պատասխանեց, որ երբ ինքն աշխատում էր կառավարությունում, հայտարարվել էր նոր մրցույթ, սակայն հիմա տեղյակ չէ` այդ գործընթացն ինչ փուլում է:
Դավիթ Հարությունյանը նաև հիշեցրեց, որ Եվրամիությունը ժամանակին պատրաստակամություն էր հայտնել այս հարցում գումարային աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
«Բացի այդ` ցանկացած արտահերթ ընտրությունների հետ կապված կունենանք դոնորներ, որոնք անպայման կաջակցեն ID քարտեր տրամադրելուն։ Պետք է պահն օգտագործել և ID քարտեր տրամադրել բոլորին, թեկուզ անվճար: Եթե կառավարությունը կասի օգտագործեք պահը` օգտագործենք, եթե ոչ` չօգտագործենք»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հերթին նկատեց, որ այս պահին հնարավոր է ամսական 20 հազար ID քարտեր տամադրել։
Դավիթ Հարությունյանն ի պատասխան նկատեց, որ խոսքը եղածի մասին չէ, նոր որակ ապահովելն է կարևոր։
Բագրատյանը շեշտեց, որ ինքն ամենևին մեղադրելու մտադրություն չուներ, միաժաանակ հարց ուղղելով՝ ինչո՞ւ նախորդ ընտրությունների ժամանակ այս ամբողջ գործընթացը չիրականացվեց։
«Ավելի ուշ ենք հանգել այս մտքին: Մի ընկերություն կար, որից դժգոհ ենք, մենք ուզում ենք նոր նմուշի ID քարտ, և հիմա սա պատմական շանս է։ Սա գաղափար է, որ նվեր է տրվում կառավարությանը»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան