The Guardian. iQOS-ներն անվտանգ չեն, ինչպես պնդում է արտադրողը
The Guardian պարբերականը, վկայակոչելով նոր ուսումնասիրության արդյունքները, գրում է, որ «Ֆիլիպ Մորրիս» ընկերության IQOS համակարգն անվնաս չէ, ինչպես պնդում է արտադրողը:
Ըսկ Tobacco Control ամսագրում հրապարակված նոր հետազոտության, ծխողները արագացնում են իրենց շունչն ավելի շատ նիկոտին կլանելու համար, քանի որ ծխախոտի գլանակը տաքացված մնում է միայն 6 րոպե, որից հետո սարքը անջատվում է և պետք է այն կրկին լիցքավորել: Իսկ դա նշանակում է նրանք կարող են ներքաշել մեծ քանակությամբ գոլորշի:
Philip Morris-ը հրապարակել է սարքի ազդեցության առնչությամբ իր սեփական փորձերի արդյունքները, սակայն ինչպես ասում են ուսումնասիրության հեղինակները, ովքեր Կալիֆորնիայի համալսարանից են, այս ուսումնասիրությունները տեղ են գտել մի ամսագրում, որը կարող է թերի վերլուծություն կատարած լինել: Նրանք ընդգծել են iQOS-ի ազդեցության անկախ գնահատման անհրաժեշտությունը:
Չնայած որ էլեկտրոնային գլանակը ծուխ չի արտադրում, պարզվել է, որ ծխախոտի փականը պիրոլիզի արդյունքում մասամբ այրվում է: Ըստ հետազոտողների, այրումը ավելի ուժեղ է, երբ յուրաքանչյուր գլանակ օգտագործելուց հետո այն մանրակրկտորեն չի մաքրվում, ինչից կարելի է ենթադրել, որ մնացորդների կուտակումը և հեղուկը բարձրացնում է պիրոլիզի ջերմաստիճանը:
«IQOS- ը ամբողջությամբ առանց ծխի այրվող համակարգով աշխատող ծխախոտային արտադրանք չէ: Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս որ IQOS- ը այդքան էլ անվտանգ չէ, որքան պնդում են, և միևնույն ժամանակ շեշտում է նրա անվտանգության փորձարկման հրատապ անհրաժեշտությունը, քանի որ այս արտադրանքը օգտագործողների թիվն արագն աճում է», - ասում են նրանք:
Սարքը պարունակում է պլաստմասե պոլիմերային թաղանթով ֆիլտր որը նպատակ ունի հովացնել գոլորշին: Ըստ ուսումնասիրության, տաքանալու հետևանքով թաղանթը հալվում է չնայած որ այն անմիջապես չի հպվում տաքացուցիչին:
Հիշեցնենք, որ դրանք վաճառվում են նաև Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին