Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել. ԱԻ նախարար
«Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել»,-այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյան Ռոստոմյանն՝ անդրադառնալով «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, որ արդեն հարցաքննվել է, սակայն մանրամասներ չի կարող ներկայացնել:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Նշենք նաև, որ քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ըստ տուժողի՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը
- Ձերբակալվել է Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը