Քաղաքական 17:25 04/07/2018 Հայաստան

ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների։

«Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԸՕ-ի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Նա միաժամանակ չմեկնաբանեց այն դիտարկումները, որ մեկ տարի հետո ՀՀԿ-ն նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարի:

Լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են պատրաստվում աշխատելու  կառավարության նույնօրինակ հանձնաժողովի հետ։ Վերջինս ի պատասխան նկատեց, որ այսօր պլանավորում էին Կառավարության հանձնաժողովի  անդամների հետ հանդիպում ունենալ, անգամ ԱԺ նախագահը հրավեր էր հղել:

«Սակայն գոնե ինձ անհայտ պատճառներով ներկայացուցիչները չկան։ Հուսանք, որ մյուս հանդիպումների  ժամանակ նրանք արդեն կգան»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերմունք ունի Կառավարության կողմից ներկայացված երկու առաջարկներին՝ անցողիկ շեմի իջեցում և անցում ամբողջական համամասնական ընտրակարգին, Հարությունյանից հետաքրքրվեցին լրագրողները:


«Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակ հետապնդի, խորհրդարանական համակարգերում շատ կարևոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, իսկ շեմի նվազեցումը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը: Կարելի է մի երկրի օրենսդրությունից վերցնել մի հատված, այն մյուս երկրի, բայց պետք է  հասկանալ ստրուկտուրան, թե ինչի համար ենք մենք դա անում: Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական մոդելից, ես կարող եմ դա հասկանալ, եթե պլանավորում ենք անցում կատարել նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգի, բայց, կարծես թե,  այս պահին նման խնդիր դրված չէ, այդ դեպքում ինձ պետք է  հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ առաջարկությունը»,-պատասխանեց նա:

Դավիթ Հարությունյանի խոսքով, նման մոտեցումը չի խթանում կուսակցությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ հնարավորություն է ստեղծում փոքր կուսակցությունների ստեղծման համար:

«Եթե գոնե տարիներ շարունակ լիներ կուսակցությունների նույն կազմը՝ կհասկանայի, որ պետք է թարմ արյուն մտցնել  խորհրդարանական, այդ գաղափարը կընդունեի: Բայց առանց դրդապատճառի մտցնել և ներմուծել ինչ-որ գաղափար, շատ արհեստական է»,-փաստեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է փակ ցուցակների գաղափարին, Դավիթ Հարությունյանը  նշեց, որ այժմ իրակացվում է ոչ թե ռեյտինգային համակարգ, այլ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը, որն, իհարկե, բազմաթիվ թերություններ ունի:

«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի ապագան հենց այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն, բնականաբար, ցույց կտար ոչ թե հընթացս միանգամից, այլ մեկ, երկու, երեք ընտրական ցիկլերի ընթացքում: Իհարկե,  համակարգը բացասական տարրեր ունի, հատկապես այն կուսակցությունների համար, որոնք տարածքներում չունեն բաժանումներ: Պետք է բոլոր դրական և բացասական  կողմերը համադրենք ու փորձենք  գտնել առավել օպտիմալ լուծում»,-նշեց Հարությունյանը։

Նախկին նախարարի համոզմամբ, նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ կուսակցությունները դառնան փակ կառույցներ, որտեղ կուսակցության վերնախավը՝ նախագահը կլինի թե Գործադիր մարմինը, ինքը որոշի կուսակցականների հերթականությունը:

«Ինձ թվում է ՀՀ-ում դա վտանգավոր է, և երբևէ  թույլ չի տա ձևավորվեն իսկապես ժողովրդավարական կուսակցություններ: Կարծում եմ, ժողովուրդը պետք է ազդեցություն ունենա այդ առումով»,-ասաց նա:

Ըստ հանրապետական գործչի՝ Հայաստանի համար ամենավտանգավոր հաջորդ մոտեցումն այն կլիներ, եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն քաղաքականությունը նաև մարզեր տեղափոխելու համար: «Առանց այդ էլ ՀՀ-ում գերկենտրոնացրել ենք Երևանում: Այս մոտեցումները նման քննարկումների ընթացքում պետք է ներկայացնենք և գտնենք լուծումներ»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}