Մանկապարտեզների ավագ խմբերի երեխաների աշխատող ծնողները բողոքում են. Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայատարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենց խմբակցություն բազմաթիվ բողոքներ են ստանում այն ծնողներից, ովքեր աշխատում են և որոնց երեխաները մանկապարտեզներում ունեցել են ավագ խմբերի ավարտական հանդեսներն ու ծնողներին ասվել է, որ այլևս մանկապարտեզ չեն կարող հաճախել:
Բախշյանը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով.
«Իհարկե գործող «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով այս հարցը չի կարգավորվում, այլ մանկապարտեզները, լինելով համայնքների ենթակայության տակ, գործում են համայնքի կայացրած որոշումներով: Քանի որ Երևանում գրանցված ընտանիքների երեխաների համար մանկապարտեզներն անվճար են, Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների տնօրեններին հանձնարարել է ավագ խմբի ավարտական հանդեսներից հետո երեխաներին այլևս չընդունել:
Ծնողները պատրաստ են վճարել այս 2 ամիսների համար, մնում է քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը թույլատրի այս գործընթացը:
Միանալով ծնողների պահանջին, խնդրում եմ ընդառաջել ու ավագ խմբի երեխաներին հանդեսներից հետո թույլատրել հաճախել մանկապարտեզ՝ ծնողներից գանձելով համապատասխան գումարը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները