Sotheby's-ը վաճառում է Անտոնիո Կանովայի կորած համարված քանդակը
Իտալացի վարպետ Անտոնիո Կանովայի (1757–1822) «Աշխարհ» այլաբանական կիսանդրին, որը գրեթե 200 տարի համարվում էր կորած, ցուցադրվում է Sotheby's աճուրդային տանը։ Այն վաճառվում է ավելի քան 1 միլիոն ֆունտ ստերլինգով (1,3 միլիոն դոլար)։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այն հինգ սերունդ գտնվել է Ուելսում Կոդորով ընտանիքի տանը, և ժամանակի ընթանցքում դրա իրական արժեքի մասին մոռացվել է։ 1962 թվականին, երբ տունը վաճառվել է, կատալոգում աշխատանքը նշվել է պարզապես «սպիտակ մարմարից պատրաստված կանացի կիսանդրի՝ թագով», հեղինակը նշված չի եղել։
Գլուխգործոցի ներկայիս սեփականատերը, աճուրդային տան ներկայացուցիչների տեղեկություններով, երկար ժամանակ է ծախսել, որպեսզի ապացուցի, որ այն ստեղծել է հենց Կանովան։