Պետք է անցում կատարել բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի. Արմեն Ռուստամյան
«Մեր առաջարկությունները 10-ն են։ Առաջին կետն է՝ վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի»,- Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստին այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ-ի 2-րդ առաջարկն է ձևավորել ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգ՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։
3-րդ առաջարկն է՝ կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմի նվազեցում մինչև մանդատների ընդհանուր թվի 3/5-ը, այն է՝ մեկ քաղաքական ուժը Ազգային ժողովում 60 տոկոսից ավելի տեղ չպետք է ունենա:
4-րդ առաջարկը վերաբերում է բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծմանը։
5-րդ կետով առաջարկվում է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի ազդեցության վերացում: Վեցերորդով՝ ընտրությունների հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծում:
ՀՅԴ առաջարկներից մեկն էլ սահմանում է ընտրություններից որոշակի ժամկետ առաջ դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների իրականացումը։
Արմեն Ռուստամյանը նծշեց, որ իրենց առաջարկներից մյուսը վերաբերում է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի անվճար տրամադրվող եթերաժամերի քանակի և հեռարձակման ժամերի վերանայմանը, ընտրական ծախսերը սահմանափակող և վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգի ներդրմանը։
Հարակից հրապարակումներ`
- Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է որևէ սահմանափակում ունենան. Սերգեյ Բագրատյան
- Ընտրողների գրանցումը պետք է իրականացնել միմիայն նույնականացման քարտերի միջոցով. Դավիթ Հարոթւթյունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան