Կրթության և գիտության ուղիղ կապը խզված է. փոխնախարար
«Գիտությանը տարիներ շարունակ բավարար չափով ուշադրություն չի դարձվել, բայց դա եղել է երկկողմանի, քանի որ շատ գիտնականներ ուզում են մեծ գումար՝ ոչինչ չանելու դիմաց»,- «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։
Ներկայացնելով Հայաստանի այսօրվա գիտական հաստատությունների տված արդյունքը՝ փոխնախարարն ասաց. «Միայն Ալխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը Հայաստանի ամբողջ գիտական արդյունքի 36 տոկոսն է տալիս, 25 տոկոս տալիս է ԳԱԱ-ն՝ իր բոլոր ինստիտուտներով, 10 տոկոսից միքիչ ավելի՝ ԵՊՀ-ն։ Սրանից ակնհայտ է դառնում խնդիրը՝ կրթություն և գիտություն խզված կապի ուղիղ բացակայությունը»։
Հավհաննիսյանի կարծիքով՝ սովորելով բուհում, ուսանողը չի սովորում գիտական մեթոդաբանություն։
«Բուհերը պետք է մտածեն վերջին կուրսերում ունենալ առանձին մի առարկա կամ գոնե մի քանի ժամ հատկացնեն դրան, որպեսզի ուսանողին սովորեցնեն գիտական մեթոդաբանություն։ Գիտության հետ կապված ռեֆորմների լուրջ կարիք ունենք՝ հասկանալու՝ այդ ինստիտուտները ինչպե՞ս պետք է գործեն, ինչպե՞ս պետք է գործի կրթության ու այդ ինստիտուտների կապը, ինչպե՞ս պետք է գործի Գիտությունների ազգային ակադեմինան ու Գիտությունների պետական կոմիտեն»,- հավելեց ԿԳ փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները