Ռոհանին ԵՄ-ին կոչ է արել պահպանլ միջուկային գործարքը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրամիությանը կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագիրը, որից ավելի վաղ ԱՄՆ-ը դուրս էր եկել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, Իրանը դուրս չի գա միջուկային գործարքից, քանի դեռ այն ձեռնտու է Թեհրանին։
Ռոհանին նաև հավելել է, որ եթե միջուկային համաձայնագրի ստորագրմանը մասնակից մյուս երկրները կարողանան «երաշխավորել Թեհրանի շահերը», ապա Իրանը կմնա միջուկային գործարքում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոհանին այցով գտնվում է Եվրոպայում, որպեսզի հանդիպի Ավստրիայի և Շվեյցարիայի ղեկավարների հետ՝ փրկելու միջուկային գործարքը։
Հարակից հրապարակումներ`
- «Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
- «ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
- «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը խզել չի կարելի, քանի դեռ ավելի լավ տարբերակ չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում