Սոֆիա ռոբոտը շփոթվել է Նազարբաևի մասին հարցին պատասխանելիս
Սոֆիա անունով մարդանման ռոբոտը չի կարողացել պատասխանել Ղազախստանի նախագահի մասին հարցին: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հարցը հնչել է Նազարբաևի հետ հանդիպումից առաջ: Երբ Սոֆիային առաջին անգամ հարցրել են նախագահի մասին, նա խնդրել է հարցնել ավելի կոնկրետ: Երկրորդ փորձից հետո ռոբոտն, այսպես ասած, կախել է, փորձելով գտնել պատասխանը։
«Հնարավոր է ինչ որ հայտնի մարդ է»,- պատասխանել է Սոֆիան փոքր դադարից հետո:
Angel Vest վենչուրային կրիպտոհիմնադրամի հիմնադիր Դևիդ Չենը բացատրել է, թե ինչը կարող էր լինել պատճառը: Նրա խոսքով, այդ պահին կարող էին լինել ցանցի հասանելիության խնդիրներ: Նշվում է, որ ապագայում Սոֆիան կարող է սովորել ռուսերեն և ղազախերեն: Բացի այդ նա չի հրաժարվի Ղազախստանի քաղաքացիությունից:
Սոֆիային ստեղծել է Hanson Robotics ընկերությունը, նրան ակտիվացրել են 2015 թվականին: Սոֆիան կարող է ներկայացնել 60 զգացում և վարել երկխոսություն: 2016 թվականի հարցազրույցի ժամանակ Սոֆիան խոստովանել էր, որ կսպանի մարդկանց, ավելի ուշ հրաժարվել էր մարդկությանը ոչնչացնելու գաղափարից:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան