Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց այն լուրերը, թե ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը:
«Չկա նման բան», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութին, Արթուր Վանեցյանը նշեց, որ «Երևան» հիմնադրամի գործի քննության ընթացքում այդ երևույթներն էլ են ուսումնասիրվում, և եթե կլինեն խախտումներ, ապա, ըստ նրա, գնահատական կտրվի։
Նա նաև ասաց, որ Երևանի քաղաքապետը դեռևս չի հրավիրվել հարցաքննության:
Հարցին, թե հայտնի՞ է Տարոն Մարգարյանի գտնվելու վայրը, Արթուր Վանեցյանը նշեց. «Միանշանակ Տարոն Մարգարյանը Հայաստանում է, իսկ թե որտեղ է գտնվում, ճիշտն ասած, չգիտեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան