Երկար նստելը մահացու վտանգավոր է
Նստակյաց ապրելակերպը վնասակար է ինչպես փոխաբերական իմաստով (ոչ բավարար ֆիզիկական ակտիվության պատճառով), այնպես էլ ուղիղ իմաստով (հենց նստելու գործընթացքն ինքնին)։ Այն մարդիկ, ովքեր օրական նստում են վեց և ավելի ժամ, նրանց մոտ մահվան վտանգը 19 տոկոսով ավելի է առնվազն երեք ժամ նստողների համեմատ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Քաղցկեղի հետազոտման ամերիկյան կազմակերպությունը։
Գիտական աշխատանքի հեղինակների խոսքով, գոյություն ունի 17 տեսակ հիվանդություն, որոնց դեպքում ռիսկի ֆակտորը նստելն է։ Դրանք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, ինսուլտը, շաքային դիաբետը, երիկամային կամ լյարդային անբավարարությունը և այլ հիվանդություններ։
Մասնագետները 21 տարի շարունակ հետևել են 128 հազար մարդու։ Հետազոտությունը սկսելու պահին նրանցից որևէ մեկը որևէ հիվանդություն չի ունեցել։
Ուսումնասիրության ընթացքում մահացել է 49 հազարը։ Նրանց առողջական վիճակը, ովքեր երկար ժամանակ նստած են անցկացրել, վատացել է։
Թե ինչպես է նստելը (հենց նստելը, այլ ոչ թե սպորտի բացակայությունը) վնասում օրգանիզմը, դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց նստել սիրողների մոտ արյան մեջ տրիգլիցերիդ ի և շաքարի մակարդակը բարձր է, նաև ճնշումը և ինսուլինի կոնցենտրացիան է բարձրանում։ Հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների հակումները հենց դրանով են բացատրվում: