Լեգենդար մարզիչ Լիպպին հայտարարել է ԱԱ-2018-ում ֆուտբոլի նոր աստվածների ծննդյան մասին
Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին կիսվել է 2018 թ. աշխարհի առաջնությունից ստացած իր տպավորություններով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, մասնագետը նշել է, որ առաջնությունից Արգենտինայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների վաղաժամ դուրս մնալը խնդիրներ չի առաջացնում։
«Մեսսիի և Ռոնալդուի վաղաժամ դուրս մնալը ոչ մի բան չի նշանակում։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Նրանք տաս տարի բարձունքում են և կմնան լավագույնից լավագույնը առաջնությունից հետո էլ։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել «աստվածների անկման» մասին։ Միաժամանակ Ռուսաստանում ընթացող առաջնությունում հայտնվում են ֆուտբոլի նոր աստվածները, ինչպիսին Կիլիան Մբապեն է։ Նա Ռոնալդոյի նման է, ընդունում է ճիշտ որոշումներ, լավ բռնում է գնդակը, շատ արագ է»,- ասել է Լիպպին։
Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն է։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինան զիջել է Ֆրանսիայի հավաքականին, Պորտուգալիան պարտվել է Ուրուգվային։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան