«Եվրատեսիլի» անցկացումն Իսրայելում վտանգի տակ է
«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի անցկացումն Իսրայելում հայտնվել է վտանգի տակ, պատճառը գրագողության մեղադրանքն է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Walla-ին։
Universal Music ձայնագրման ստուդիան մեղադրել է Բարզիլային գրագողության մեջ՝ նշելով, որ նրա կատարած երգը նման է The White Stripes խմբի «Seven Nation Army» երգին։
Միջազգային մրցույթի կարգի համաձայն, բոլոր երգերը պետք է լինեն օրիգինալ, գրագողության դեպքի հաստատման դեպքում հաղթողը պետք է որակազրկվի։ Այդուհանդերձ, հարցված իրավաբանների մեծամասնությունը կարծում է, որ կողմերը կգան փոխզիջման, իսկ Universal-ը կսկսի երգից ստացվող եկամտից մաս ստանալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան