ԶԼՄ-ները հաշվել են, թե Նեյմարն ինչքան է պառկել խոտածածկի վրա
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն աշխարհի առաջնության շրջանակում անցկացրած չորս խաղերի ընթացքում խոտածածկի վրա պառկած է եղել 13 րոպե և 50 վայրկյան:
RTS Sport-ի փոխանցմամբ, Սերբիայի հետ հանդիպման ժամանակ նա պառկած է եղել 1 րոպե 56 վայրկյան, Շվեյցարիայի հետ հանդիպմանը՝ 3 րոպե 40 վայրկյան, Կոստա Ռիկյաի հետ խաղում՝ 2 րոպե 44 վայրկյան:
Այնուհետև 1/8-ում նա 5 րոպե 30 վայրկյան պառկած է եղել խոտածածկույթի վրա այն բանից հետո, երբ Մեքսիկայի պաշտպան Միգել Լայուն հարվածել էր նրա ոտքին:
Մեքսիկացի մեկ այլ ֆուտբոլիստ հայտարարել էր, որ Նեյմարը երբեմն կրկեսի է վերածում խաղը: Չնայած դրան, նա ճանաչվել է լավագույն խաղացող: Հաջորդը Բրազիլիան կխաղա Բելգիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա վաղը Կազանում: