«Հրապարակ». Հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավաբանական շրջանակներում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխանությունները:
Բանն այն է, որ իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանությունները, ընդամենը կցկտուր ինֆորմացիաներ ունեն, այն էլ՝ ասուլիսներից, հարցազրույցներից և հրապարակային այլ միջոցառումներից:
Օրինակ՝ խոսում են, որ որոշվել է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմն իջեցնել։ Նախ ասում էին, որ 5-ի փոխարեն դառնալու է 3, իսկ 7-ի փոխարեն՝ 5, սակայն, վերջին տվյալներով՝ մտադիր են իջեցնել 1 տոկոսով։ Այսինքն՝ կուսակցությունների համար 5-ի փոխարեն անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս:
Մեր աղբյուրը, անդրադառնալով այս փոփոխությանը, նշեց, որ պառլամենտական կառավարման երկրում հակառակն է լինում, անցողիկ շեմը բարձր է լինում, որպեսզի հեշտությամբ կառավարություն ձևավորեն և ետընտրական ճգնաժամերի մեջ չհայտնվեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին