Մանվել Գրիգորյանի եղբոր որդին հայտարարել է հրաժարականի մտադրության մասին
Ելնելով Արմավիր մարզի Եղեգնուտ և Արշալույս համայնքներում վերջին շրջանում համայնքապետերի դեմ իրականացվող բողոքի տևական ակցիաներից և ներհամայնքային դժգոհություններից՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպում է ունեցել տվյալ համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության կողմից արտահայտած դժգոհությունների դրդապատճառները, համայնքներում ստեղծված լարված իրավիճակն ու դրա լուծման հնարավոր ուղիները:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, կարևորելով համայնքներում կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու անհրաժեշտությունը և համայնքապետարանների գործունեության արդյունավետ կազմակերպումը՝ մարզպետը կոչ է արել համապատասխան համայնքների ղեկավարներին՝ օրինականության շրջանակում միջոցներ ձեռք առնել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:
Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանին նախօրեին ներկայացրած գրությամբ հայտնել է, որ միչև օգոստոսի 13-ը կգտնվի արձակուրդում, իսկ վերադառնալու հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված կարգով համայնքի ավագանուն կներկայացնի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին առաջարկ:
Եղեգնուտ համայնքի ղեկավարն էլ մարզպետին տեղեկացրել է, որ սեփական դիմումի համաձայն իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը քննարկվել է հրավիրված ավագանու արտահերթ նիստում, և ավագանին հարցին դեմ է քվեարկել:
Համայնքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գագիկ Միրիջանյանը համայնքի ավագանուն առաջարկել է իր գործառույթներն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
Նշենք, որ Եղեգնուտ և Արշալույս համայնքներում վերջին շրջանում համայնքապետերի դեմ իրականացվում էին բողոքի տևական ակցիաներ։ Արշալույս համայնքում բնակիչներն օրեր առաջ փակել էին միջհամայնքային, ինչպես նաև գյուղ մտնող բոլոր ճանապարհները: Գյուղացիները պահանջում էին Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Զարզանդ Գրիգորյանը Արշալույս համայնքի ղեկավարn է 2008 թվականից։ Նա գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:
Եղեգնուտ համայնքի բնակիչները նույնպես ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։ Նա 1991թ. Եղեգնուտի համայնքի ղեկավարն է։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվել է
- Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
- Մանվել Գրիգորյանի Արցախի տանից հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ
- Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան